Սառնաղբյուրի բնակիչները կփակեն Երեւան-Գյումրի ճանապարհը

Ազատամարտիկ Մարտիրոս Ալեքսանյանը այսօր հանդիպելով Շիրակի մարզի դատախազի հետ imageխնդրել է նրան, որ ազատի իր որդուն: Մարտիրոս Ալեքսանյանը բացատրել է, որ որդին փախուստի չի դիմի, չի խանգարի նախաքննության ընթացքին, սակայն Րաֆֆի Ասլանյանը մերժել է: Վերջինս միայն հանգստացրել է տղայի հորը եւ փաստաբանին, որ իրենք առաջնորդվելու են օրենքով, որ պետք չէ խառնաշփոթ ստեղծել: «Այսինքն մերժեց: Նա իմ խնդրանքին դրական պատասխան չտվեց»:
Դուրս գալով դատախազության շենքից, ազատամարտիկը հայտարարեց, որ այլեւս չի կարողանա զսպել իր համագյուղացիներին, ովքեր պահանջում են ազատել Մնացականին, այլապես սպառնում են ճանապարհ փակել, դիմել բոլոր հնարավոր մեթոդներին, մինչեւ ազատ չարձակվի երիտասարդը:
www.lragir.am

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով