Սաուդյան Արաբիան պահանջել է, որ ՌԴ-ն դադարեցնի Սիրիայում իր գործողությունները

15861Սաուդյան Արաբիան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունը, գրում է korrespondent.net-ը։

«Էր-Ռիյադը խոր անհանգստություն է հայտնել Ռուսաստանի գործողությունների առնչությամբ»,- ՄԱԿ-ի նիստի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդալա ալ-Մուալիմին։

Սաուդյան Արաբիայի տվյալներով՝ օդային հարվածները հասցվել են տարածքին, որտեղ չեն եղել «Իսլամական պետության» գրոհայիններ և որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի։

«Անհապաղ դադարեցնել և չվերսկսել հարվածները։ Ինչ վերաբերում է երկրներին, որոնք ցանկանում են միանալ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարին, ապա նրանք չունեն դա անելու իրավունք, քանի դեռ աջակցում են սիրիական ռեժիմի ահաբեկչությունը»,- հայտարարել է ալ-Մուալիմին։

 

 

Դիտվել է 57 անգամ
 


Այս թեմայով