Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալված արքայազններին առաջարկել են ազատություն իրենց փողերի դիմաց

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներին և գործարարներին պետությանը հանձնել իրենց կարողության և բիզնեսների մի մասը՝ ազատության դիմաց: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Թերթը նշել է, որ այդկերպ կառավարությունը պատրաստվում է համալրել պետական գանձարանը հարյուրավոր միլիարդ դոլարով:

Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ ձերբակալվածների մի մասը, որոնցից շատերին տեղավորել են Էր Ռիադում գտնվող Ritz-Carlton հյուրանոցում, պատրաստ են համաձայնել գործարքին

 


Այս թեմայով