Սաշիկ Սարգսյանի և նրա տիկնոջ արկածները Զվարթնոց օդանավակայանում

sashiksargsyanNewsbook.am-ի տեղեկություններով վերջերս Զվարթնոց օդանավակայանում բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որոշել է կնոջ հետ միասին մեկնել Գերմանիա։ Օդանավակայանում, սակայն, չվերթից մեկ ժամ առաջ պարզվել է, որ Սաշիկ Սարգսյանի կնոջ՝ Ավրիգայի անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականությունը հաստատող կլոր կնիքը ժամկետանց է։  Սարգսյանների ընտանիքը անցել է գործողությունների։

Սաշիկ Սարգսյանի հրահանգով նախ որոշակի ժամանակով հետաձգվել է թռիչքը, իսկ այդ ընթացքում օդանավակայան է կանչվել ՀՀ ոստիկանության Վիզաների եւ անձնագրային բաժնի աշխատակիցը, որը և տեղում հաստատել է տիկին Ավրիգայի՝ արտասահման մեկնելու իրավունքը։

Աղբյուրը`newsbook.am
Դիտվել է 2,666 անգամ
 


Այս թեմայով