Սաշիկ Սարգսյանի ձեռքից վերցնում են իր բիզնեսները

sashik_sargsianԵրևանի քաղաքապետարանը նոր անհարմարություն է ստեղծում վարորդների համար: Մայրաքաղաքի փողոցներում մի քանի տարի առաջ հայտնված կարմիր գծերի հետ մրցակցելու են գալիս դեղին գծերը։ Եթե կարմիրի դեպքում հնարավոր է վճարել և կայանել մեքենան, ապա դեղինի պարագայում տարածքը ծառայողական է, կայանելն էլ՝ վարձակալողի թույլտվությամբ։Ինչպես տեղեկացնում է Azatutyun.am լրատվականը  ծառայողական ավտոկայանատեղի հնարավոր է ունենալ այն տարածքներում, որտեղ արդեն իսկ գործում է կարմիր գծերով կայանատեղի։ Երևանում վճարովի կայանատեղիները սպասարկող Parking City Service ընկերությունը ծառայողական կայանատեղիների հետ անմիջական կապ չունի, դրանցով զբաղվում է Երևանի քաղաքապետարանը:

Անհասկանալի է, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում քաղաքապետարանը ավտոկայանման նոր դեղին գծերի ներդրմամբ, սակայն կարելի է կարծել, որ այս կերպ քաղաքապետարնը փորձում է  Parking City Service  ընկերության եկամուտները: Գուցե խնդիրն այստեղ այն է, որ ժամանականին քաղաքապետարանում չեն պատկերացրել, որ քաղաքի փողոցները տրամադրելով Parking City Service-ին իրենք զրկվում են գումար աշխատելու յուղոտ կտորից և հիամ փորձում են ուղղել իրենց սխալը:  Երկար ժամանակ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Parking City Service -ը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին: Փաստորեն որոշում է կայացվել կրճատել Սաշիկ Սարգսյանի եկամուտները, որը նա ստանում էր Parking City Service -ից: Տպավորություն է ստեղծվում, որ Սաշիկ Սարգսյանի ձեռքից վերձնում են իր բիզնեսները:

Դիտվել է 9,106 անգամ
 


Այս թեմայով