Սաշիկ Սարգսյանը ազատ է արձակվել

ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով հունիսի 25-ին բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, ազատ է արձակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այս պահին նա ոստիկանությունում չէ»,- ասել է Ահարոնյանը: Ճշտող հարցին՝ Ալեքսանդր Սարգսյանն ազա՞տ է է արձակվել, Ահարոնյանը դրական պատասխան է տվել:

Այս թեմայով