Սանկտ Պետերբուրգում հիպերմարկետ է այրվում

Սանկտ Պետերբուրգում հիպերմարկետ է այրվում: «Լենտա» հիպերմարկետում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է մոտ 200 հրշեջ և 47 միավոր տեխնիկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարհանվել է 800 մարդ:

Հրդեհի հետևանքով տուժել է 1 մարդ:

Հիպերմարկետում հրդեհի բռնկման մասին հայտնի է դարձել երևանյան ժամանակով առավոտյան ժամը 9:30-ին: Հրդեհի ընդհանուր մակերեսը մոտ 5.000 քմ է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ առևտրի կենտրոնում փլուզվել է տանիքը:

Այս թեմայով