«ՍԱՆԻԹԵՔ»-ի տեխնիկան չի բավականացնում՝ աղբահանություն իրականցնելու համար

«ՍԱՆԻԹԵՔ»  ՍՊԸ-ն ,  համարվում է թափոնների կառավարման միջազգային ընկերության, որի մասնաճյուղերից  2014 թ. դեկտեմբերից գործում է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանում: 

 Ամառ մեկնարկին զուգահեռ բողոքների ալիք է բարձրանում «ՍԱՆԻԹԵՔ»  թերի աշխատանքի և վատ աղբահանության մասով:

էրեբունի  վարչական շրջանում մեր թղթակիցը ականատես եղավ թափոնների կույտերի, որոնք արդյունք էին՝ օրեր շարունակ աղբանություն չիրականացնելու:

Այս խնդրի վերաբերյալ Politik.am-ը կապ հասատատեց «ՍԱՆԻԹԵՔ»  ընկերության թեժ գիծ, որտեղ մեզ փոխանցեցին , որ հասկանում են խնդրի առայությունը սակայն պատճառը ծանրաբեռնվածությունն է:

 «Ամառ է, շոգ է, և մեր թե՛ տեխնիկան, և թե՛ աշխատուժը չեն բավականացնում, ապահովելու նորմալ  աղբահանություն: Ամեն դեպքում սա արդարացում  չէ , բայց սա է ընդհանուր իրավիճակը»,-փոխանցեց աշխատակիցը  հավելելով որ  հարցի կարգավորան համար նախատեսում են մի քանի մեքենա ներկրել  նման խնդիրներից խուսափելու համար:

 

Այս թեմայով