Սամվել Մայրապետյանի կալանավորման որոշումը բողոքարկվելու է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 9-ին բավարարել էր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը։

Panorama.am-ը Սամվել Մայրապետյանի շահերի պաշտպան Կարեն Բատիկյանից տեղեկացավ, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։ Նա նաև նշեց, որ Ս. Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, բնականաբար, կալանավորմանն էլ դեմ է։

 

Այս թեմայով