Սամվել Կարապետյան. ՀԷՑ-ի կուտակած պարտքի 20%-ը մարվել է

samvel-karapetyan_416x416«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարտքեր է ունեցել, մոտավորապես՝ 220 միլիոն դոլար: Գնել ենք ակտիվները, որպեսզի ծածկենք այդ պարտքերը: Սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ կազմակերպություն է եւ երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- «Rbc»-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն արել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Նա նշել է, որ «Տաշիր գրուպ»-ը ՀԷՑ-ը շատ ծանր վիճակում է գնել: Այն վնասով էր աշխատում, սակայն շահութաբեր կդառնա: Կարապետյանը նշել է, որ իրենց ՀԷՑ-ի նախկին սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ն է առաջարկել գնել կազմակերպությունը: Այս հարցին, թե ով է առաջարկել, կազմակերպության ղեկավար Բորիս Կովալչո՞ւկը, Սամվել Կարապետյանը պատասխանել է. «Իհարկե: Առանց պարոն Կովալչուկի այդպիսի ակտիվը չեն վաճառի: Գնելու առաջարկով մեզ է դիմել «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի անդամներից մեկը: Վերջնական որոշումը կայացել է այն բանից հետո, երբ ինձ խնդրեցին Հայաստանի իշխանությունները»:

Դիտվել է 135 անգամ
 


Այս թեմայով