Սամվել Կարապետյանը մի քանի հազար մարդու կդարձնի՞ գործազուրկ

Իշխանությունը փորձում է համոզել Սամվել Կարապետյանին՝ գնել ՀԷՑ-ըՕրերս մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի «Հայաստանի էլեկտրական ցանցերում» նոր սեփականատերը՝ «Տաշիր գրուպը», ցանկանում է կառուցվածքային փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ վերացնել մասնաճյուղերի ինքնուրույնությունը։ Ստուգումները ցույց են տալիս, որ ամենամեծ յուրացումները հենց մասնաճյուղերի տնօրենների կողմից են կատարվում՝ հավելագրումներ և այլն։ «ՀԷՑ»–ը, հիշեցնենք, 11 մասնաճյուղ ունի։ Այս հրապարակամնը հաջորդեցին, որ հրապարակումներ, որոնցից էլ պարզ է դառնում, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերերը ազատվելու են նաև էլեկտրիկներից: Ստեղծելու են վերահսկողության նոր համակարգ, որի դեպքում էլեկտրիկների կարիք այլևս չի զգացվի:
Ստացվում է, եթե հաատվի տեղեկատվությունը, ապա ՀԷՑ-ի նոր սեփականատերերի թեթև ձեռքով Հայաստանում գործազուրկների թիվը մի քանի հազարով կավելանա:

Դիտվել է 278 անգամ
 


Այս թեմայով