Home » ՄԱՄՈՒԼ » Սամվել Բալասանյանը հույսեր ունի

Սամվել Բալասանյանը հույսեր ունի

Սամվել«Մինչ ՀՀԿ-ն անդուլ որոնումների մեջ Է, թե աշնանն ումով է գնալու Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որ կարողանա 17-ի ընտրություններից առաջ քչից-շատից դրական դաշտ ունենալ ընդդիմադիր քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանն առիթը բաց չի թողնում ամենուր շշնջալու, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու Է ինքը։ Թերահավատներին Էլ ի պատասխան հավելում է, որ երկրաշարժի՝ դեկտեմբերի 7-ի նախաշեմին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրիին տրամադրված 20 միլիոնն Էլ հենց այն ֆորան Է, որով ՀՀԿ-ն հայտնեց իր աջակցությունն ապագա քաղաքապետական ընտրություններում։ ՀՀԿ-ում կատեգորիկ ժխտում են այդ հեռանկարը՝ հիշեցնելով, թե այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ինչ տոնով խոսեց Բալասանյանի հետ, իսկ գումարը տրվեց Գյումրուն Սահմանադրության հանրաքվեից առաջ՝ մեղմելու ընդդիմադիր քաղաքի զայրույթը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 81 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy