Սամվել Բաբայան. «Իրավիճակը բավականին մտահոգիչ է»

սամվելԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանիբացառիկ հարցազրույցը «7 օր» լրատվավերլուծական կայքին։

–Պարո՛ն Բաբայան, նախ բարի վերադարձ։

–Շնորհակալություն։

Որպեսզի կանխեմ որոշ հարցեր, ասեմ, որ իմ ընտանիքը մշտապես գտնվել է Հայաստանում, և ես անձնական խնդիրների հետ կապված եմ եղել դրսում։

–Ինչո՞վ է պայմանավորված Ձեր վերադարձը։ Արձագանքեցիք Ղարաբաղում սկսված ստորագրահավաքի՞ն։ Կարելի՞ է ասել, որ խաղաղ պայմաններում Դուք այդքան էլ պահանջված չէիք, սակայն պատերազմի ժամանակ բոլորը հիշեցին Ձեզ: Դա մի տեսակ վիրավորական չէ՞ Ձեզ համար:

–Ես երբեք մեր ժողովրդից չեմ վիրավորվում։ Միշտ անում եմ այն, ինչ պետք է անել՝ առանց շնորհակալության ակնկալիքի։

Պահանջված լինել–չլինելը, դրանք պայմանական խոսակցություններ են: Լինելով Ղարաբաղում, Հայաստանում, թե արտերկրում, ես իմ մտքի մեջ միշտ պահել եմ մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության խնդիրները։ Օպերատիվ տիրապետել ու տիրապետում եմ ռազմական իրավիճակին, առաջնագծում առկա խնդիրներին և անհրաժեշտ բոլոր այլ տեղեկատվությանը:

–Մի փոքր մանրամասնեք։

–Ես հետևում եմ մեր բանակի վիճակին, մեր ռազմաքաղաքական ղեկավարության քայլերին, ադրբեջանական բանակում տեղի ունեցող փոփոխություններին, ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերություններին և այլն: Բոլոր այդ խնդիրները միշտ իմ ուշադրության կենտրոնում են: Ավելին, այս տարիներին ապրելով արտերկրում` ես բազմաթիվ կապեր և հարաբերություններ եմ հաստատել Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցիկ շրջանակների հետ։

Իմ շփումների, ունեցածս տեղեկատվության և վերլուծության արդյունքում էր, որ 2013 թվականի ամռանը որոշեցի փակ նամակ գրել նախագահին՝ զգուշացնելով Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, ներկայացնելով իմ բոլոր մտահոգությունները, որ առաջացել էին իմ դիտարկումների արդյունքում և առաջարկելով լուծումներ, որոնք թույլ կտային մեզ խուսափել բախումներից, իսկ եթե դրանք լինեին, ապա չտայինք այսքան մարդկային կորուստներ ու կարողանայինք ռազմական հաջողություն գրանցել՝ մարտը տեղափոխելով հակառակորդի տարածք:

–Դուք նշեցիք նամակի մասին: Կուզենայինք հասկանալ, թե ինչքանո՞վ է փոխված ռազմական բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա պահին:

–2013–ի դրությամբ փակ նամակում ես ամբողջովին ներկայացրել էի իրադրությունը, ասել էի, թե ինչ պետք է անել: Իսկ այսօրվա դրությամբ չէի ուզենա ավելորդ ծավալվել այս խնդրի շուրջ, սակայն կասեմ մեկ բան. իրավիճակը բավականին մտահոգիչ է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 414 անգամ
 


Այս թեմայով