Սամվել Բաբայանն ապրել է Մոսկվայի «Կիև» հյուրանոցում, ովքե՞ր են հսկել նրան. «Հրապարակ»

hotels_1038_1«Մեր տեղեկություններով` Սամվել Բաբայանը, որը պարտքերի պատճառով հեռացել էր Հայաստանից, ապրել է Մոսկվայի «Կիև» հյուրանոցում: Ժամանակին որոշակի շրջանակներ «տագնապ» են ունեցել։ Այդ մասին ասել էր նաև Ժիրայր Սեֆիլյանը, թե ինչ երաշխիք կա, որ «Ռուսաստանում Բաբայանին որևէ վտանգ չէր սպառնում, հաշվի առնելով, թե հառակորդն ինչ հնարավորությունների է տիրապետում: Բոլորս գիտենք, որ, բարձր պաշտոն զբաղեցնելով, մարդը տիրապետում է պետական գաղտնիքների»:

Մտահոգներն անգամ ժամանակին հանդիպել են Սերժ Սարգսյանին, նշել, որ Արցախի հերոսն օտար տեղ է, ադրբեջանական համայնքը` մեծ, «հնարավոր է առևանգեն, որպես Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար, փորձեն խնդիրը շահարկել»: Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հանգիստ եղեք, իրեն «նայողներ» կան, հարկավոր մարդիկ ինչ պետք է, անում են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 671 անգամ
 


Այս թեմայով