Սամվել Բաբայանի առաջին սուտը

2D571259-EF18-4297-B598-A375AC226D5F_mw1024_s_nՊաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ Ստեփանակերտում, պատասխանելով հարցին, թե կան մարդիկ, որոնք ուզում են նրան տեսնել Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում, ասել էր. «Նորից եմ ասում, ես եկել եմ իմ ժողովրդի հետ լինելու, ինձ չի հետաքրքրում նախկին պաշտոն, ներկա պաշտոն…ժողովուրդը կորոշի»,-հայտարարել էր Սամվել Բաբայանը:

Իր աջակից, պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծից հետո Սամվել Բաբայանը տրամագծորեն հակառակ հայտարարությունն է արել.«Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալ»,-պատասխանելով՝  իրեն պաշտպանության նախարար նշանակելու Հայկ Խանումյանի նախաձեռնության մասին լրագրողի հարցին, ասել է Սամվել Բաբայանը:

Մնում է պարոն Բաբայանին հիշեցնել, որ մեկ օր առաջ ինքը հայտարարում էր, որ ժողովուրդը կվորոշի, իսկ պատգամավոր Խանումյանը ժողովրդի ընտրյալն է ու նաև պատրաստվում էր հանրության մասնակցությամբ պահանջ դնել ԼՂՀ իշխանությունների առաջ: Հիմա հարց է առաջանում՝ Հայկ Խանումյանն է «ղալաթ անու՞մ», թե՞ Սամվել Բաբայանն է ստում:

Դիտվել է 2,323 անգամ
 


Այս թեմայով