Սամվել Բաբայանը կփորձի ԼՂՀ նախագահ դառնալ. «Հրապարակ»

սամվել«Մեր տեղեկություններով, Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրագիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»՝ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ՝ թեկուզ 1 պատգամավորով՝ Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ-ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր ուժերը՝ թե ռազմական, թե քաղաքական իստեբլիշմենտում, իրեն «աչյոտ տան»:

 

Արդյունքում՝ գարնանը Ղարաբաղում մեկնարկելիք ընտրություններում կփորձի դառնալ նախագահ և իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին գրել էր 2013-ին՝ Սերժ Սարգսյանին հղած նամակում և որոնց մասին խոսել էր իր վերջին հարցազրույցում: Սակայն «ՀՀ ու ԼՂՀ իշխանություներն այդ ծրագրերը թաղեցին՝ ԼՂՀ սահմանադրական փաթեթվ անցումային շրջան ապահովելով Բակո Սահակյանի համար՝ մինչև 2020 թվականը»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով