Սամվել Բաբայանը գրավից ազատել է Ալբերտ Բազեյանի տունը

arm138258590290Երևանի նախկին քաղաքա­պետ Ալբերտ Բազեյանի բնակարանը, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրավ էր դրել իր և մի շարք այլ պաշտոնյանե­րի բնակարանների հետ, այ­լևս ազատված է գրավից:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել իրազեկ աղբ­յուրներից: Նույն աղբյուրները հայտնում են, որ բոլո­րովին վերջերս Բաբայանը, ով երկար ժամանակ բացակայում էր Հայաստանից և նրա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում, ավելին, անգամ նրա ընտանիքի անդամներն էին պնդում, թե տեղյակ չեն, թե որտեղ է Բաբայանը, վերադարձել է, վճարել պարտքերը և կրկին հեռացել երկրից: Բազեյանի տունը բավական երկար մնացել էր գրավի տակ: Այդ հարցով նա անգամ Սերժ Սարգսյանից էր օգ­նություն խնդրել:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:

 


Այս թեմայով