Սամվել Ալեքսանյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հանգիստը Դուբայում

231594241382761181«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանն իր քավորի՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ իրենց ընտանիքներով դարձյալ մեկնել են Դուբայ՝ հանգստանալու։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում.

«Թեեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, թե իր ղեկավարը Հայաստանում է եւ մասնակցել է բազմաթիվ աշխատանքային հանդիպումների, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»– ը տեղեկացավ, որ մեկ-երկու օր ուշացումով Դուբայ է մեկնելու նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ դարձյալ ընտանիքով»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

 


Այս թեմայով