Սամվել Ալեքսանյանի կինը գործազուրկ է դարձնում 200 ընտանիքի

Սամվել-Ալեքսանյան1Հայաստանում զարգանում է մոլ ունենալու մոլուցքը: Իշխանություններն ամեն կերպ փորձում են ոչնչացնել մանր առևտրի կետերը և զարկ տալ իրենց խոշոր կենտրոններին, որի արդյունքում բնագավառում զգալի մենաշնորհ են տվել ԱԺ Հանրապետական խմաբկցության  պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցին: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, որ այդ իր անվան հետ կապվող բիզնեսը պատկանում է իր կնոջը՝ տիկին Շողիկին:

Հիմա Սամվել Ալեքսանյանի կինը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում կառուցում է Երևանի ամենամեծ առևտրի կենտրոնը: Այս կենտրոնի բացումով կփակվի  տարածում գործող 200-ից ավելի փոքր ու միջին առևտրի կետերը և նրանք կամ ստիպված կլինեն աշխատել Սամվել Ալեքսանյանի կնոջ մոտ, կամ՝ դադարեցնել իրենց բիզնես գործունեությունը: Ամենայն հավանականությամբ նրանք ևս կկորցնեն իրենց աշխատատեղերը, ինչպես կորցրեցին Մաշտոցի պողոտայի «Ծածկած շուկա»-ի առևտրականները:

Խնդիրը շատ խորն է և լավ կլիներ, որ քաղաքական ուժերը այս ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում պահեն և թույլ չտան խոշոր գործարարներին վերացնել ՓՄՁ-ներին:

Դիտվել է 3,257 անգամ
 


Այս թեմայով