Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու կոշտ դիրքորոշումը

12743767_947963008622968_6938183972094791990_nՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը խորհրդակցություն է հրավիրել քաղաքաշինության և հողօգտագարծման բաժնի և համապատասխան ծառայությունների հետ

23.02.2016թ. Խորհրդակցությունը, որը վարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը. կարևորվել է ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ ամենօրյա հսկողության շարունակականության ապահովումը, այսինքն՝ ,,Ինքնակամ շինությունների և հողազավթումների բացառումը, ինչը ենթադրում է, որ ես ակնկալում եմ բնակիչների հետ տարվող ձեր համբերատար և բացատրական աշխատանքը,, ,- ընդգծել է վարչական շրջանի ղեկավարը, հավելելով, որ ապօրինաշինության յուրաքանչյուր դեպք դիտվելու է որպես աշխատանքային պարտականությունների թերացում, իր հնարավոր հետևանքներով:
Արտակ Ալեքսանյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացը և հայտնաբերվող յուրաքանչյուր դեպքի մասով կիրառել օրենքով սահմանված պատժամիջոց:
Ահա, այսպիսի կոշտ դիրքորոշում:

Դիտվել է 425 անգամ
 


Այս թեմայով