Home » ՄԱՄՈՒԼ » Սամվել Ալեքսանյանին չի հաջողվել «կուլ տալ» «Ալֆա ֆարմին»

Սամվել Ալեքսանյանին չի հաջողվել «կուլ տալ» «Ալֆա ֆարմին»

sam«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը փորձել է «կուլ տալ» «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցը։ Այսինքն՝ պատգամավորը ցանկացել է ինչ-որ կերպ դեղատների այս ցանցի գործունեությունը կասեցնել տալ, որպեսզի այդ ոլորտում ունենա մենաշնորհային կարգավիճակ։  Բայց քանի որ «Ալֆա ֆարմում» ներդրումներ ունի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, պատգամավորին դա չի հաջողվել։ Նա այդ ընկերության կողմից արժանացել է սուր դիմադրության եւ առայժմ հրաժարվել է այդ մտադրությունից։

Ի վերջո, նրան հասկանալի է դարձել, որ «Ալֆա ֆարմի» դեպքում ինքն անզոր է, քանի որ այդ ընկերության հետ կապ ունի միջազգային հզոր ֆինանսական կառույց։ Եվ եթե փորձի ներքին շուկայում իր ճնշումներն ավելացնել, ապա այն կարող է վերածվել միջազգային սկանդալի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 173 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy