Home » ՄԱՄՈՒԼ » Սամվել Ալեքսանյանին կպատժեն

Սամվել Ալեքսանյանին կպատժեն

լֆիկ«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջերս հայտնվել է սկանդալների կենտրոնում եւ տարին սկսել է սկանդալներով: Օրենքով գող Շաքրո Մոլոդոյի հետ հանդիպումը, ապա Մալաթիա Սեբաստիա համայնքում տեղի ունեցած հրդեհ, որն, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանի ձեռքի գործն է: Նա իբրեւ որոշել է պատժել իր նախկին հովանավորյալ Արսեն Արսենյանին՝ դավաճանության համար:

Գործարար պատգամավորի վրա, սակայն այս սկանդալներն «էժան» չեն նստի: Չի բացառվում՝ ՀՀԿ-ի ցուցակում նա այլեւս չընդգրկվի եւ հաջորդ խորհրդարանում պատգամավոր չդառնա:

Հիշեցնենք՝ նոր Սահմանադրության ընդունումից առաջ խոսվում էր այն մասին, որ ՀՀԿ-ն փորձելու է տարանջատել բիզնեսն իշխանությունից եւ թույլ չտալ, որ հաջորդ խորհրդարանում տեղի ունենան բիզնեսմեն պատգամավորները: Գուցե իշխանությունն սկսել է Ալեքսանյանի՞ց: Կապրենք, կտեսնենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 502 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy