Photo. Սամվել Ալեքսանյանը քաղաքացիներին թալանելու նոր ձև է գտել

13754526_1084048795008600_7538868734839711957_nՊարզվում է շաքարի և մի շարք այլ մենաշնորհներից եկող գումարները չեն բավարարում պատգամավոր-գործարար Սամվել Ալեքսանյանի ախորժակը: Այսօրվանից պատգամավորին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում գնումների համար անհրաժեշտ պոլիէթիլենից պատրաստված տոպրակներն կվաճառվեն` մեկ հատի արժեքը 10 դրամ:

Ստացվում է, որ այսօրվանից սույն սուպերմարկետից գնումներ իրականացնող քաղաքացիները պարտավոր են ամեն անգամ վճարել 50-100 դրամ ավել գումար: Եվ սա այն դեպքում, երբ հանրությունը այլևս չի կարողանում դուրս գալ ծանր սոցիալտնտեսական բեռի տակից և անգամ տաս դրամը շատ մեծ ծախս է շատերի համար:

Հ.Գ. Փաստորեն Ալեքսանյանին չի բավականացնում իր եկամուտները և որոշակի ճեղքվածքներ որոշվել է, որ այս կերպ պետք է կոմպեսացվի:

 


Այս թեմայով