Սամվել Ալեքսանյանը փորձել է խանու՞թ պայթեցնել

Սամվել-Ալեքսանյան1Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գտնվող հագուստի խանութի սեփականատերերը առավոտյան ժամը 7-ին խանութի անվտանգության ազդանշանների միանալուց հետո են եկել խանութ ու պարզել, որ խանութի ապակին կոտրված է, ներսում էլ՝ պայթուցիկ սարք:

«Սիգնալիզացիան միացել է, հեռախոսի վրա զանգ է եկել, եկել, տեսել ենք՝ սարք է դրված եղել, դրանով ապակին պայթեցրել են»,-Politik.am-ին պատմեց խանութի սեփականատեր Սուսաննա Հովեյանը:  Տիկին Սուսաննան պատմեց, որ երկու օր առաջ էլ անհայտ մարդիկ փորձել են գազի բալոններով պայթեցնել խանութը:

«Քարով հարվածել են ապակիներին, որ կոտրվի, գազի բալոնները տեղադրեն խանութի մեջ, չի ստացվել: Դրանից սիգնալիզացիան միացել է, զանգ է եկել հեռախոսի վրա, եկել, տեսել ենք, որ գազի բալոններ են դրված խանութի դիմաց»,- պատմեց տիկին Սուսաննան:

Սուսաննա Հովեյանը նշեց, որ կատարվածի մեջ շատերին է կասկածում՝ այդ թվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որի հետ, ըստ տարածված լուրերի, խանութի սեփականատերերը ժամանակին խնդիրներ են ունեցել։

Դիտվել է 317 անգամ
 


Այս թեմայով