Սամվել Ալեքսանյանը փեսային է տեսնում արդարադատության նախարարի պաշտոնում

սամվել ալեքսանյան-կորյուն նահապետյանՆախարարի պաշտոնում հաստատելու համար ամենամեծ շահագրգռությունը հանդես է բերում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը:

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ իշխանությունը վերջնական որոշում է կայացրել արդարադատության նոր նախարարի հարցում, և ընտրությունը կանգ է առել ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա:

Մեզ հասած տեղեկություններով՝ Կ. Նահապետյանին արդարադատության նախարարի պաշտոնում հաստատելու համար ամենամեծ շահագրգռությունը հանդես է բերում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը. Նահապետյանը Ս. Ալեքսանյանի փեսան է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով