Սամվել Ալեքսանյանը ցանկանում է շուկան «մոլ» դարձնել

մօլՄեր տեղեկություններով՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) մոտ ժամանակներում «Փակ շուկայից» հանելու է միրգ-բանջարեղենի առեւտրով զբաղվողներին: Խոսքը նրանց մասին է, ում Ալեքսանյանը հանում էր փողոց՝ իրեն աջակցելու համար:

Առեւտրականներին նոր տարածք տեղափոխվելու հարցում գործարարը կաջակցի, թե ոչ՝ առայժմ հայտնի չէ: Իսկ «Փակ շուկա» սուպերմարկետից նրանց հանելը կարող է պայմանավորված լինել այն խոսակցություններով, ըստ որոնց՝ Ալեքսանյանը ցանկանում է շուկան «մոլ» դարձնել: Մի քանի օր առաջ առեւտրականները շուկայի աջ հատվածից, որտեղ մի քանի ամիս անվճար տեղ էին զբաղեցրել, տեղափոխվել են ձախ հատված: Իսկ աջ հատվածում վիտրաժներ են տեղադրվել, եւ ինչպես երեւում է՝ այնտեղ կամ նոր բաժին է գործելու, կամ որեւէ բրենդ իր վաճառասրահն է բացելու: Ամեն դեպքում, առեւտրականներին վտարել-չվտարելու հարցը կարող է կոնկրետանալ մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով