Սամվել Ալեքսանյանը վերադարձել է հին ձեւերին

Սամվել-Ալեքսանյան1«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «ամենաչունեւոր» գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի»-ներում մի քանի օր է՝ կրկին մեկնարկել է «ապառիկով Ամանոր» ակցիան: Առեւտրային ցանցի բոլոր կետերում 200 հազար դրամի չափով առեւտուր անելու հնարավորություն են տալիս անձնագրերով եւ մեկ տարի մարման ժամկետով:

«Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել:

Գումարը մարելուց հետո նոր միայն մարդը կարող է հետ ստանալ իր անձը հաստատող փաստաթուղթը: Անցած տարի պատգամավորն ավելի «քաղաքակիրթ» տարբերակ էր ընտրել, էժան՝ 21 տոկոսով վարկեր էր տրամադրում Նոր տարվա նախաշեմին. Երեւի դա ձեռնտու չի եղել, եւ Ալեքսանյանը նորից հին ձեւերին է վերադարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 125 անգամ
 


Այս թեմայով