Սամվել Ալեքսանյանը շուկա է ուղարկել իր հաստավիզներին և ահաբեկել բոլորին

լֆիկՕրերս Politik.am գրել էր, որ Նոր նորքի 3-րդ զանգվածի շուկայի մոտակայքում գտնվող կրպակները քնադվում են, քանի որ Սամվել Ալեքսանյանը այնտեղ մեծ առևտրի կենտրոն է կառուցում: Քաղաքացիները դժգոհել էին, որ իրենց զրկում են այն եզակի միջոցից, որով նրանք ընանիք են պահում: Մեր հրապարակումը լայն արձագանք գտավ հանրության շրջանում:

Այսօր  «Ժամանակ» օրաթերթը գրել էր.«Նոր Նորքի 3-րդ զանգվածի շուկայի առևտրականները երեկ ահազանգել էին խմբագրություն՝ դժգոհելով, որ արդեն 10-15 օր է՝ իրենց շուկայից հանել են, իրենք ստիպված են
մայթերին առևտուր անել, քանի որ տարածքում Սամվել Ալեքսանյանը նոր առևտրի կենտրոն է կառուցում։ Երբ այցելեցինք տարածք, նրանք սկսեցին գովաբանել Ալեքսանյանին. «Ասում են մինչև տարեվերջ պատրաստ կլինի նոր շուկան, մեզ տաղավար կտան, իսկ մենք պատրաստ ենք աշնանը, ձմռան ցրտին ստեղ կանգնենք։ Մենք չենք բողոքում, շատ շնորհակալ ենք ընկեր Ալեքսանյանից»:

Շուկայի տարածքի առևտրականներից մեկը Politik.am-ի հետ զրույցում պատմեց, որ մեր հրապարակումից հետո Շուկա են եկել Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչները և սկսել են ահաբեկել առևտրականներին, որպեսզի բողոք չներկայացնեն կատարվածի վերաբերյալ.«Ձեր հոդվածից հետ շուկա եկան Սամվել Ալեքսանյանի հաստավիզները և սկսեցին հարցնել, թե ով է բողոքել կատարվող շինարարության դեմ:Հետո սկսեցին ահաբեկել բոլորին՝ ասելով, եթե որևէ մեկը բողքի ամբողջ շուկան խնդիր կունենա: Մարդիկ իսկապես վախեցած են և չգիտեն ինչ անել»,-ասաց մեր զրուցակիցը:

 


Այս թեմայով