Սամվել Ալեքսանյանը «շոկի մեջ էր», երբ լսեց «Ձկնկուլի» մասին

DZUKcollage«Իրավունք» թերթը գրում է. «Մոսկվայում ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի՝ «Ձկնկուլի» սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել:

Խնդիրն այն է, որ նա սպանությունից շաբաթներ առաջ հայտարարություն էր տարածել, որ իր ունեցվածքը խլել է ԱԺ պատգամավոր Ալեքսանյանը, իրեն էլ ինչ-որ ժամանակով առեւանգել եւ պատանդ է պահել: Եվ ինչքան էլ, որ այդ հայտարարությունից մեկ օր հետո հերքել էր, թե խմած է եղել ու չի իմացել, որ իրեն ձայնագրում են, մեկ է, այդ հերքումն ընկալվեց որպես նորից պատանդ չդառնալու ցանկություն:
Եվ այսքանից հետո, այն էլ Ս. Ալեքսանյանի մեկ այլ աշխատակցի հետ Մոսկվայում նրա սպանությունը պետք է, որ գար ու կասկածանքի տեսքով բախվեր նախկին շեֆին:

Ինչ է մտածում պատգամավորն իր նախկին աշխատակցի սպանության մասին՝ պարոն Ալեքսանյանից դեռ պարզել մեզ չհաջողվեց: Իսկ նրան մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ Ալեքսանյանն անակնկալի է եկել՝ լսելով Արմենի սպանության մասին, եւ չի էլ պատկերացնում, թե ով կարող էր նման բան անել: Ըստ նույն մարդկանց. «Ալեքսանյանը շոկի մեջ էր, երբ լսեց «Ձկնկուլի» մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 483 անգամ
 


Այս թեմայով