Սամվել Ալեքսանյանը մտադիր է պատգամավոր դառնալ Ապարանից

ալեքսանյան սամվել«Մեր տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ԸՕ փոփոխություններից հետո ռեյտինգային քվեարկությամբ 2017-ի Աժ ընտրություններում իր ուժերը այս անգամ փորձել ոչ թե Մալաթիայից, այլ իր հայրենի Ապարանից։

Իսկ Մալաթիան, ըստ նույն աղբյուրների, մտադիր է «պահել» իր քրոջ փեսայի Աժ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համար, եթե չհաջողացնի վերջինիս համար նախարարի պորտֆել դասավորել հաջորդ կառավարությունում։

 «Հժ»–ն շաբաթներ առաջ գրել էր, որ Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություններով նախատեսվում է ՀՀ-ում գործող 41 ընտրատարածքների թիվը փոքրացնել հասցնելով 14-ի։ Իսկ պատգամավորների թիվը մյուս գումարման ԱԺ-ում պակասելու է։ Ալեքսանյանը, փաստորեն, չի ցանկանում տեղ կորցնել հաջորդ խորհրդարանում ու արդեն իր հաշվարկներն է անում։ Այսպիսով. կարելի է ևս մեկ անգամ փաստել. որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 105 անգամ
 


Այս թեմայով