Սամվել Ալեքսանյանը հիմա էլ մեկ այլ բիզնես-դաշտ է ցանկանում մենաշնորհել

231672561386130004«Ժամանակ» թերթը գրում է. «Ամրապնդելով դիրքերը սուպերմարկետների բիզնեսում՝ Սամվել Ալեքսանյանը որոշել է նաեւ ամրապնդել դիրքերը մեկ այլ բիզնես-դաշտում։ Խոսքը բջջային հեռախոսների ներկրման մասին է։ «Ժամանակի» տեղեկություններով՝ այժմ նա փորձում է ամբողջությամբ մենաշնորհել դաշտը՝ արգելելով քաղաքացիներին իրենց հետ դրսից հեռախոս բերել: Մասնավորապես, վերջին շրջանում հստակ հրահանգ է իջեցվել, եւ մաքսային անցակետերում աշխատողներին արգելվել է թույլատրել «անցկացնել» նույնիսկ մեկ հեռախոս (տուփով), որը քաղաքացիները իրենց հետ բերում են արտերկրից:

Մաքսային անցակետում աշխատողներց ոմանք մեզ պատմեցին, որ ուժեղացված հսկողություն է սահմանվել հատկապես հեռախոսների ներկրման վրա, եւ դա բացատրեցին հենց վերը նշված հանգամանքով՝ «խփում է Լֆիկի բիզնեսին»: Ստացվում է, որ մարդիկ անգամ իրենց բարեկամին չեն կարող նվեր բերել. եթե հեռախոսը տուփով է, ապա այն առգրավվում է՝ ասացին նրանք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 60 անգամ
 


Այս թեմայով