Սամվել Ալեքսանյանը հերթական գործարարին է սննկացրել

լֆիկ«Հերթական գործարարն է հայտնվել ֆինանսական կրախի առջև։ Մեր տեղեկություններով, անցած շաբաթվանից զանգվածային կրճատումներ են ընթանում «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին պատկանող օբյեկտներում։ Մասնավորապես, Սուրենավանի քարերի վերամշակման գործարանում և Արմաշի ալրաղացում։ Գրեթե 50 տոկոսով կրճատվել է աշխատակազմը, գործարարն ասել է, որ ֆինանսական դժվարություններ ունի, ինչը կապված է Հայաստան էժան ալյուրի ներկրման հետ, որը խնդիրներ է առաջացրել տեղական, ավելի բարձր գնով վաճառվող ալյուր արտադրողների համար։ Նա վերջերս մեզ տված հարցազրույցում աջակցություն էր հայտնել Սամվել Ալեքսանյանի գաղափարին, որ պետք է թույլ չտալ ՌԴ-ից էժան ալյուրի մուտքը Հայաստան, քանի որ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն՝ երկիրը «կկործանվի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 343 անգամ
 


Այս թեմայով