Սամվել Ալեքսանյանը կռվել է «ռաստամոժկի մոմենտով»

 

լֆիկՉորրորդ ինքնիշխանություն թերթը գրում է.

«Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի՝ ռազմական գործողություններին մասնակցած լինել-չլինելու հարցին, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասել է. «Ես պեսոկը չեմ հիշում, բայց նա 1993թ. Մեղրի կռվել է Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ»։

«ՉԻ»- Առաքել Մովսիսյանի խոսքերը կասկածի ենթարկելու հիմքեր, բնականաբար, չունենք։ Մանավանդ որ 1993-ին Հայաստան շաքարավազ էր ներկրվում Իրանից, հայ-իրանական սահմանային միակ անցակետն էլ Մեղրիում էր։ Շաքարավազ ներկրելն էր այն տարիներին խաղուպար չէր՝ հաճախ էր կռիվ-բան լինում («ռաստամոժկի մոմենտով», քաշի հարցով, մրցակիցներին «տփել-լարելու» պահով և այլն)։

Այնպես որ, կասկած չկա 1993-ին Սամվել Ալեքսանյանը հաստատ եղել է Մեղրիում և կռվել է։ Շմայսը հո չի կոնկրետացնում, թե ում դեմ է կռվել։ Կարևորը կռվելու փաստն է։ Իսկ մարտական սխրանքների մասին չի խոսում՝ բացառապես համեստության պատճառով։ Համ էլ ռազմական գաղտնիքները չբացահայտելու հարց կա։
Նոր պատերազմի հավանականությունը մեծ է, և չի բացառվում, որ անվանի երկրապահը հիմա էլ Փոթիի նավահանգստի մատույցներում կռվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 114 անգամ
 


Այս թեմայով