Սամվել Ալեքսանյանը կձերբակալվի

Սամվել-Ալեքսանյան1Օրեր առաջ  ՀԵՏՔ պարբերականը գրել էր, որ Սամվել Ալեքսանյանի կեղծած օղիների եթերային յուղերը մի քանի անգամ գերազանցում են օրիգինալին: Հրապարակումից հետո պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զանգել է հրապարակման համահեղինակ, «Հետքի» լրագրողին և հրավիրել սպիրտի արտադրման գործարան՝ համոզվելու, որ իր արտադրանքը որակապես մրցունակ է:

Ալեքսանյանի ուղեկցությամբ նա այցելել էր Նորագավիթում գտնվող սպիրտի արտադրության գործարան: Պատգամավորն ասել էր, որ ինքը պատրաստ է «Ա և Գ» ՍՊԸ-ի արտադրության կեղծված օղիներն անձամբ խմել, որ մարդիկ չկասկածեն դրանց որակական հատկանիշների վրա.«Լաբորատորիայում ռեժիմը դրած ա, ամեն ժամը մեկ, երկու ժամը մեկ նմուշ ա բերվում, ստուգվում ա: Եթե ռեժիմից ընկավ, ինքն ավտոմատ ազդանշան ա տալու, չի կարող վատ սպիրտ արտադրվել: Էդ որ ասում եք կեղծում եք, դրան բան չեմ ասում: Բայց որ որակին եք կպնում, ճիշտ չեք անում: Ինչի՞ պիտի ես վատ որակի սպիրտ արտադրեմ, եթե նորագույն տեխնոլոգիաներով եմ աշխատում»,-ասում է Սամվել Ալեքսանյանը:

Politik.am: Մեկնաբանություն: Փաստորեն Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրապարակային հաստատում է, որ կեղծիքով է զբաղվում: Կարծում ենք սա հստակ խոստովանական ցուցմունք է, քանի որ երկար ժամանակ է ինչ մամուլը գրում է, որ Սամվել Ալեքսանյանը հայտնի ապրանքանիշների խմիչքներ է կեղծում:

Ի դեպ նույն հրապարակումների համաձայն կեղծված խմիչքները նաև քայքայում են մարդու ոռողջությունը, քանի որ օգտագործվում են քիմիական չթույլատրված նյութեր: Այս ամենը հաշվի առնելով կարծում ենք, որ պատկան մարմինները պետք է հետաքննություն սկսեն: Իսկ երբ մամուլում հայտնված տեղեկությունները հաստատվեն, ապա դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի ԱԺ՝ Սամվել Ալեքսանյանին անձեռմխելությունից զրկելու պահանջով, իսկ հետո Սամվել Ալեքսանանը կձերբակալվի և պատասխանատվություն կկրի կեղծումներ իրականացնելու համար:

Դիտվել է 2,221 անգամ
 


Այս թեմայով