Home » ՄԱՄՈՒԼ » Սամվել Ալեքսանյանը կայացրել է վերջնական որոշում

Սամվել Ալեքսանյանը կայացրել է վերջնական որոշում

լֆիկ«Չնայած Ընտրական օրենսգիրքը դեռ չի ընդունվել, ու ընդդիմադիրները շարունակում են վիճարկել հատկապես ռեյտինգային քվեարկության դրույթը, որը մեծամասնականի բաղադրիչ է պարունակում, ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կայացրել է վերջնական որոշում, երեկ նա մեր լրագրողի հարցին պատասխանելով ասել է, որ առաջադրվելու է հենց Մալաթիայում։ «Դա հաստատ է»,– ասել է Ալեքսանյանը՝ չխոսելով իր փեսա Կորյուն Առաքելյանի քաղաքական ապագայի մասին։ Մինչդեռ վերջին ամիսներին մամուլում տեղեկություններ կային, որ Սամվել Ալեքսանյանը տարածքային ցուցակով կառաջադրվի հայրենի Ապարանում՝ Արագածոտնի ընտրատարածքում։

 ԸՕ նախագծով Երևանը 4 խոշոր ընտրատարածքի է բաժանվելու, ու Մալաթիա և Շենգավիթ համայնքները մեկ խոշոր ընտրատարածք են ձևավորելու։ Թերևս հաշվի առնելով Երևանում ընտրությունների վերահսկողության մակարդակը, իշխանությունը որոշել է ուժերը կենտրոնացնել մայրաքաղաքում, իսկ Արագածոտնը թողնել Դաշնակցությանը, որի ներկայացուցիչը վերջերս մարզպետ նշանակվեց։ Ի դեպ, Ապարանից մեծամասնականով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանը երեկ տարածքային ցուցակում ընդգրկվելու հարցին պատասխանել է, թե դեռ որոշում չկա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 393 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy