Սամվել Ալեքսանյանը ասել է, որ կքանդեն «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը

zvartnoc-600x325Այս օրերին հանրության ուշադրության կենտրոնում է «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի խնդիրը: Ինչպես պնդում են խնդրով մտահոգ ճարտարապետները Երևանի քաղաքապետարանը տվել է հին համալիրի քանդման թույլտվություն: Երևանի քաղաքապետարանը ի պատասխան այս տեղեկատվության հայտարարում է, որ քանդվելու է միայն հին մասնաշենքի էստակադան և ոչինչ ավելի:

Այն որ Երևանի քաղաքապետարանի հավաստիացումները  հանրության մոտ վստահություն չունեն՝ կարծում ենք որևէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե հիշում եք տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը, Մշակույթի նախարարությունը հայտարարում էին, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան»  չի վերածվելու սուպերմարկետի:  Իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր, տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հայտարարում էր, որ «Փակ շուկան» «Երեւան սիթի» չի դառնալու.«Վերանորոգելու ենք, շենքը նորմալ տեսքի բերենք»,-լրագրողների հետ զրույցում ասել էր պատգամավորը: Իսկ թե ինչի է  վերածվել «Փակ շուկան» հիմա՝ կարծում ենք բոլորը գիտեն:

«Փակ շուկայի» օրինակը շատ գեղեցիկ կերպով ցույց է տալիս, որ ՀՀ պետական կառույցները  չունեն պատասխանատվության զգացում և իրենց համար գերակա խնդիրը, անգամ ստի գնով հանրության դժգոհությունը խեխտելն է: Հիմա էլ կարծես նույն բանն է արվում: համոզվելու համար մեր խոսքերում ուղղակի պետք է հիշել Սամվել Ալեքսանյանի այն ժամանակվա հայտարարությունը.«Եթե նախկինում այս շուկայում մոտ 25 հոգի էր զբաղվում առեւտրով, շուկան վերանորոգելուց եւ խանութներ բացելուց հետո մոտ 300 մարդ աշխատատեղ կունենա: Հիմա այդ 25 հոգին տեղափոխվել են Մասիվի շուկա, բայց հետո, այո, կգան, կաշխատեն»,-ասում էր Սամվել Ալեքսանյանը: «Փակ շուկայի» նախկին առևտրականները այդպես էլ Մասիվից չիջան Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետ:

Այնպես որ լսելով Երևանի քաղաքապետարանի հավաստիացումները կարելի է վստահ ասել, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի շենք մոտ ապագայում չի լինի: Այն «կինքնափլուզվի» ինչպես  «ինքնափլուզվեց»   «Փակ շուկայի» կամարները:

Բորիս Մուրազի

Դիտվել է 243 անգամ
 


Այս թեմայով