Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սամվել Ալեքսանյանը առևանգել է մարդկանց. իսկ ինչ կապ ունի նա սպանության հետ

Սամվել Ալեքսանյանը առևանգել է մարդկանց. իսկ ինչ կապ ունի նա սպանության հետ

Սամվել-Ալեքսանյան1Այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթը հրապարակել է մի տեղեկատվություն, որտեղ ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցը  պատմել է իր հետ կատարվածը.««Մեզանից ազատվելու համար, որ մնացածի աչքը վախենա, դիմեց նման քայլի: Ասեց՝ ինչ ունեք չունեք պետք է վերցնեմ ձեզանից ու վերցրեց: Ես ունեցել եմ ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ եւ բնակարան, որը ստեղծել եմ ես իր մոտ աշխատելով, բակներից փող վերցնելով: Ալեքսանյանն ասեց, որ դրանք պետք է տամ իրեն»,- պատմեց Արմեն Իսրայելյանը՝ նշելով, որ դրանից հետո իրեն մի քանի օր պահել են Ալեքսանյանի ընկերություներից մեկում: Ղազարյանը խնդրել է, որ թողեն գնա տուն եւ սեփականության վկայականները բերի եւ անվանափոխություն կատարի, սակայն ազատվելով հսկողությունից, մեկնել է Վրաստան, որտեղից էլ խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ՝ ասելով, որ կվերադառնա Հայաստան, սակայն Սամվել Ալեքսանյանը զգուշացրել է, որ սահմանը չանցնի, քանի որ իրեն իրավապահները կբռնեն: Հաջորդ օրը վրացի իրավապահները Իսրայելյանին բերման են ենթարկում ոստիկանություն, որից հետո բերում հայ-վրացական սահման՝ հանձնելով հայ սահմանապահներին: «Իրենք 15-20 րոպե պահելուց հետո անցկացնում են հայկական սահմանը եւ տալիս են ինձ ոստիկանության աշխատակիցներին: Իրենք ինձ դնում են իրենց մեքենայի մեջ, զանգահարում են ինչ-որ տեղ, որ ինձ թողեն: Իմ հետեւից էլ Սամվել Ալեքսանյանն արդեն մարդ է ուղարկել, որ ինձ հետ բերեն: Իր ամենավստահելի հուդային, անունը հետո կասեմ: Զանգում են վերեւներից, իրենց ասում են, որ տվեք այդ մարդկանց, ովքեր եկել են, թող տանեն: Ինձ տալիս են այդ մարդկանց, որոնց հետ գալիս եմ քաղաք»,- մանրամասնել է Արմեն Իսրայելյանը` ավելացնելով, որ իրեն առևանգել և պահել են մի տեղում, որտեղ մշտապես պահում են այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն Սամվել Ալեքսանյանի հետ:

Փաստորեն Արմեն Իսրայելյանի խոսքերի համաձայն պատգամավորը հաճախ է մարդկանց առևանգել և պահել ինչ որ անհայտ վայրում: Իրականում առաջին անգամ չէ, որ գրվել կամ խոսվել է Սամվել Ալեքսանյանի նման կրիմինալ գործունեության մասին, սակայն այստեղ արտառոցն այն է, որ պատգամավորի կրիմինալ շղթայի մի մասն է նաև ոստիկանությունը:

Այս ամենը լուրջ քննության առարկա պետք է դառնա: Արմեն Իսրայելյանը պետք է հրապարակային և հստակ թվարկի այն մարդկանց անունները, որոնց առևանգել են այս տարիներին Սամվել Ալեքսանյանի  մարդիկ: Սա այլևս մի գործարարի կամ նրա ղեկավար պատգամավորի խնդիր չէ, այլ հասարակության խնդիրն է և մարդիկ պետքէ իմանան, թե ինչ գործողություններ է իրականացրել պատգամավորը: Ի դեպ այս ընթացքում Սամվել Ալեքսանյանի մարդկանց անունը կապվել է նաև քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանության հետ: Եվ գուցե ոստիկանության անշահախնդիր աշխատանքի դեպքում այս սպանությունը ևս բացահայտվի:

Իսկ 2012 թվականին ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանության մեղադրանքով բոլորովին  Վոլգոգրադում ձերբակալված և Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը իր ցուցմունքներում, որպես սպանության պատվիարտուներ, հիշատակում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրան շատ մոտ կանգնած երկու անձանց անուններ:

Դիտվել է 1,070 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy