Սամվել Ալեքսանյանը այլևս անմեղ է

Թավշյա հեղափոխությունից առաջ  ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ընդդիմադիրների կողմից մեղադրվում էր ամենատարբեր հանցագործությունների մեջ: Նրան մեղադրում էին տարբեր ապրանքներ կեղծելու, ընտրակեղծիքների մասնակցելու և կաշառք բաժանելու մեջ, մոնոպոլիաներ ստեղծելու և հարկեր թաքցնելու մեջ:

Մի քանի ամիս է Սամվել Ալեքսանյանի ներկայացրած քաղաքական ուժը այլևս իշխանության գլուխ չէ, սակայն այդպես էլ Ալեքսանյանին նախկին հնչեցրած հնացագործություններից որևէ մեկի մասով քրեկան գործ չհարուցվեց:

Ալեքսանյանի դեմ եղած միակ գործը իշխանությունների առաջարկով ստեղծված հարկային ոչ օրինական մեխանիմզի շնորհիվ հարկերի թաքցնումն էր: Եվ ընդամենը 7 մլն դոլար:

Հիմա արդեն որևէ մեկը չի հիշում Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող վերնշված հանցագործությունների մասին: Նա հիմա առավել հանգիստ կարող է իր բիզնեսով զբաղվել, քան ՀՀԿ-ի ժամանակ: Այն ժամանակ իր դեմ բազմաթիվ կոմպրոմատներ կային և սրան գումարած նա ըստ շրջանառվող լուրերի ամեն ամիս իր եկամուտը կիսվում էր տարբեր գործիչների հետ: Հիմա նա չունի խնդիր օրենքի հետ և չի կիսում իր բիզնեսը, որըէ պետական պաշտոնիայի հետ:

Այս թեմայով