Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սամսունգի Արմենը հրաժարական կտա. նրա փոխարեն կնշանակվի Մեխակ Ղազարյանը

Սամսունգի Արմենը հրաժարական կտա. նրա փոխարեն կնշանակվի Մեխակ Ղազարյանը

արմեն սամսունգՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը՝ Սամսունգի Արմեն  կազատվի իր զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հավանական թեկնածու է մաքսային ծառայության գնդապետ Մեխակ Ղազարյանը, ով ժամանակին տվյալ ծառայության հիմնադիրներից էր: Մինչ այդ շրջանառվող լուրերը, որոնց համաձայն տվյալ պաշտոնը կզբաղեցնեն տվյալ ծառայության նախկին ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը և արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ քիչ հավանական է, քանի որ վերջիններս տվյալ ծառայությունում աշխատանքի տարիներին ներգրավված են եղել կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի շարք սկանդալների մեջ: Ինչը արդյունք է հանդիսացել վերջիններիս պաշտոնանկության:

Պետք է նկատել, որ Արմեն Հայրապետյանը համարվում է Հովիկ Աբրահամյանի կադր:

Դիտվել է 1,460 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy