«Սահմանին կրակոցների ժամանակ ադրբեջանցիները խուճապահար լքում են իրենց գյուղերը»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: 1990-ական թվականների կռիվների ժամանակ գյուղում 40 զոհ է եղել:

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանի աշխատասենյակում պահվում են ադրբեջանական տարբեր տեսակի արկերի, փամփուշտների բեկորները, որոնք ադրբեջանական հրետակոծություններից եւ գնդակոծություններից հետո գտնվել են գյուղի տարածքում: Ֆ. Մելիքյանն ասաց՝ ադրբեջանցիները զգում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իրենք պարտվել են, հայերը հաղթանակել են:

Հարցրինք, թե դա ինչից է երեւում: Նա ասաց, որ դա երեւում է ադրբեջանցիների պահվածքից, նրանց անցուդարձից: Նրան խնդրեցինք ավելի կոնկրետ նշել ադրբեջանցիների նման պահվածքի դրսևորման մասին: Ֆ. Մելիքյանն ասաց, որ երբ հայ-ադրբեջանական սահմանում կրակոցներ են լինում, Կոթիի հարեւան Ղազախի շրջանի ադրբեջանական գյուղերի բնակիչները խուճապահար լքում են իրենց գյուղերը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով