Սահմանը հատուկ գործակալնե՞ր են հատել. ինչ են պակիստանցիները պատմել իրավապահներին

6ebc0e3d0d7ff5ab0074dd98ddc2cce8-600x355«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ազգային անվտանգության ծառայությունը խիստ հսկողություն էր սահմանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Բանն այն է, որ Թուրքիայից Արաքս գետով, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2, իսկ ըստ մեր տեղեկությունների՝ 4-5 անձ է հատել սահմանը եւ փորձել թաքնվել թփուտներում:

Չի բացառվում, որ Հայաստան ներթափանցած 4-5 հոգանոց խմբի անդամները լրտեսներ կամ ահաբեկիչներ լինեն, քանի որ նրանք իրավապահներին տարբեր բաներ են պատմում:

Սահմանը հատողներին կալանավորեցին

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է տիրող իրավիճակի մասին, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռեւս լռում է: Միգուցե պատճառը հասարակության շրջանում խուճապ չառաջացնելն է, կամ այլ խնդիր կա, որի մասին դեռեւս հայտնի չէ….

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե Թուրքիայից սահմանը հատած եւ Արարատի սահմանում հայտնված Աֆղանստանի եւ Պակիստանի քաղաքացիներն ինչ են պատմել իրավապահներին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս հայտնել են, թե Հայաստանի մասին որեւէ բան չգիտեն եւ, առհասարակ, երբեւէ չեն էլ լսել:

Ավելին՝ նրանք հավաստիացրել են, թե աշխատանք են փնտրել Թուրքիայում, պատահական են հայտնվել սահմանի այս հատվածում եւ չգիտեն, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:

Նկատենք, որ այս պատմության մեջ բավականին մութ կետեր կան: Բանն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, թե նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են եւ մտադիր են եղել Հայաստանի միջոցով հասնել մինչեւ Եվրամիության երկրներ: Ասել է, թե սահմանը հատած անձինք շատ լավ գիտակցել են, թե ուր են գնում եւ ինչ նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 493 անգամ
 


Այս թեմայով