Սահմանային թեժ կետերից «Արցախպրես»-ի աղբյուրները լավ տեղեկություններ են հաղորդում

timthumbՍահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է պասիվ բնույթ են ստացել: Այս մասին տեղեկացնում է «artsakhpress»-ը:

Ըստ աղբյուրի՝ իր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն մի քանի ժամ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը:

Դիտվել է 848 անգամ
 


Այս թեմայով