Սահմանամերձ գյուղերում ապաստարաններ են կառուցում

սահմանՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության  մասով 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ նախարարության 911 ծառայությունը օրական 4-ից 6 հազար զանգ է ստանում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե հիմնականում ինչ տեղաբաշխվածության է և ինչ ծառայությունների համար:

Արմեն Երիցյանը պատասխանեց, թե հիմնականում ահազանգերն այն մասին են, որ դուռը փակվել է և պետք է բացել: Ահազանգեր են ստացվում հատկապես տարեցներից։ «Օրինակ՝ 89 տարեկան պապիկը զանգ է տալիս, ասում է՝ պետք է գաք պամպերսս փոխենք: Պետք է այնպես անենք, որ լինի բարի ծառայություն: Էլ չեմ ասում, որ կարող է երեխան զանգ տալ, ասել՝ եկեք մաթեմատիկայի խնդիրները լուծեք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե պետք է, ապա դա էլ պիտի անեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց, թե սահմանամերձ գյուղերում ապաստարաններ կառուցելու խնդիր կա և ինչպես են այն լուծելու:

Դիտվել է 55 անգամ
 


Այս թեմայով