Սահմանադրական փոփոխությունների նախագծից հանվել է վիճահարույց 23-րդ հոդվածը

0C80D97C-D970-47AA-8033-45EA0602E0D5_cx0_cy9_cw0_mw1024_s_n_r1Սահմանադրական բարեփոխումների նախագծից հանվել է 23-րդ հոդվածը:

ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագծի որոշ հոդվածներ իրական խառնաշփոթ առաջացրեցին հանրության շրջանում: Այդ հոդվածներից մեկը նախագծում ներառված 23-րդ հոդվածն է, որտեղ մասնավորապես ասվում է. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք», միևնույն ժամանակ սահմանափակելով այն հաջորդող կետով. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»։

Այս հոդվածը բուռն քննարկումների տեղիք տվեց և շատերի կարծիքով այս սրանով իշխանությունները իրենց համար ապահովում են անհնազանդ քաղաքացիներին «սպանելու իրավունքը»: Politik.am-ի տեղեկություններով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հանրության նման արձագանքից հետո որոշել է նախագծից հանել 23-րդ հոդվածի վիճահարույց ձևակերպումը:

Դիտվել է 1,030 անգամ
 


Այս թեմայով