Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժամը 17-ի դրությամբ մասնակցել է 1 մլն 5 հազ. 333 քաղաքացի

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժամը 17-ի դրությամբ մասնակցել է 1 մլն 5 հազ. 333 քաղաքացի

скачанные файлы_66Ժամը 17։00-ի դրությամբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների իրավունք ունեցող 1 մլն 5 հազ. 333 ընտրող կամ դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 39.17%-ը։ Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նա տեղեկացրեց, որ Երևանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 305 հազ. 368 ընտրող կամ նրանց 36.10%-ը, Արագածոտնի մարզում՝ 48 հազ. 585 ընտրող կամ նրանց 42.12%-ը։
Արարատի մարզում քվեարկությանը մասնակցել է 110 հազ. 20 ընտրող կամ նրան 50.52%-ը, Արմավիրում՝ 92 հազ. 277 ընտրող կամ 40.20%-ը, Գեղարքունիքում՝ 75 հազ. 493 ընտրող կամ 40.18%-ը, Լոռու մարզում՝ 87 հազ. 709 ընտրող կամ նրանց 36.85%-ը։

Կոտայքի մարզում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 92 հազ. 478 ընտրող կամ նրանց 39.26%-ը, Շիրակի մարզում՝ 73 հազ. 370 ընտրող կամ 31.82 %-ը, Սյունիքում՝ 55 հազ. 937 ընտրող կամ 51.11%-ը, Վայոց Ձորի մարզում՝ 21 հազ. 282 ընտրող կամ 45.14%-ը և Տավուշի մարզում՝ 42 հազ. 804 ընտրող կամ 39.10%-ը։
Տեղեկատվությունը ստացվել է էլեկտրոնային տարբերակով։

Դիտվել է 78 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy