Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը կտրվի հուլիսի կեսից

Սերժ Սարգսյան սերնդափոխությունՀուլիսի 15-ին կհրապարակվի Սահմանադրական բարեփոխումների նախագծի մի մասը:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների տեքստը հրապարակվելու է մաս–մաս։ Հուլիսի 15-ին կհրապարակվի նախագծի առաջին 7 գլուխը։ Հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին փոփոխությունների ամբողջական տարբերակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին։ Սարգսյանի կողմից հավանության արժանանալուց հետո Սահմանադրության նախագիծը օգոստոսին կուղարկվի ԱԺ։

Երեկ առավոտյան տեղի ունեցած՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նիստից հետո մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով