Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սահմանադրական բարեփոխումների մասին ՀՀԿ ԳՄ նիստը չի քննարկել

Սահմանադրական բարեփոխումների մասին ՀՀԿ ԳՄ նիստը չի քննարկել

hhk5ՀՀԿ Գործադիր մարմնի այսօր` փետրվարի 12-ին, տեղի ունեցած նիստում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը իր գնահատականներն է ներկայացրել ներքաղաքական կյանքի վերաբերյալ: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հայտնեց, որ բոլորը համակարծիք էին այդ գնահատականի հետ:

«Ընդամենը մի քանի րոպե անց մենք կշարունակենք խորհրդի նիստը: Օրակարգում մեկ հարց է միայն` կուսակցության նախագահի եւ գործադիր մարմնի գնահատականի քննարկումը` ներքաղաքական ընթացիկ կյանքին վերաբերյալ: Նշեմ, որ կուսակցության նախագահը հանդես է գալու ծրագրային ելույթով»,- ասաց Շարմազանովը` նշելով, որ դա Սահմանադրական բարեփոխումներին չէր վերաբերվում, այլ ներքաղաքական կյանքին, զարգացումներին:

Դիտվել է 14 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy