Սահմանադրական բարեփոխումները կարող են չեղյալ հայտարարվել

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 2016 թվականի գարնանից տեղափոխվում է այս տարվա աշնան վերջՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանին Սահմանադրական բարեփոխումների խնդրով: Նամակը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի պարոն Անդրեասյան

2015 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից կայացվել է ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշում: ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝ 1) որոշում է … Ազգային ժողովի որոշումների, … համապատասխանությունը Սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող են դիմել՝ 8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետի համաձայն՝ հանրաքվեի չեն կարող դրվել գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, … հարցերը: Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ստացել է հանրաքվեի դրվելու հավանություն, պարունակում է մարդու և քաղաքացու որոշ իրավունքների, ազատությունների սահմանափակում և նրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացում և ըստ այդմ համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի` չի կարող դրվել հանրաքվեի: Ուստի, դիմում եմ Ձեզ ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի վերոնշյալ որոշման՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանությունը որոշելու խնդրի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հարցով:

Դիտվել է 482 անգամ
 


Այս թեմայով