Սահակյաններ-Աբրահամյաններ բախումը բավականին հին արմատներ ունի

image«Սահակյաններ-Աբրահամյաններ բախումը, պարզվում է, բավականին հին արմատներ ունի: Ընդ որում, խնդիրը ոչ այնքան վերաբերում է Գալուստ Սահակյանին, որքան Աշոտ Աղաբաբյանին՝ նրա աներձագին, ով Գալուստի ձեռքից բռնած տարել է Հանրապետական կուսակցություն, որի ստեղծման ակունքներում, ԱՄԿ-ից հետո, 90-ականների սկզբին կանգնած էին ինքը, Սշոտ Նավասարդյանը եւ, որքան էլ պարադոքսալ, ԲՀԿ ֆրակցիայի կարկառուն անդամ Գուրգեն Արսենյանը: Աշոտ Նավասարդյանը ՀՀԿ-ի քաղաքական ղեկավարն է եղել, Բուռնաշը՝ ռազմական: Դարաբաղյան պատերազմից հետո Վազգենը կանչել է իր ռազմական ընկեր Աշոտ Աղաբաբյանին ու ասել՝ «Հրազդան» ստադիոնն ու «յարմրկան» «վերցրեք» ու պահեք կուսակցությունը:

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ացվել է բավականին ուշ՝ Քոչարյանի օրոք, ինչպես տեղեկացնում է ՀՀԿ մեր աղբյուրը՝ այդ օրերին վատ էին գինու կոմբինատի սեփականատեր Հովիկի ու Վազգենի հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ացմանը դեմ է եղել ՀՀԿ ողջ կորիզը, այն ժամանակ իր գաղափարական արժեքների համար դողացող ՀՀԿ-ն՝ Ռազմիկ Զոհրաբյանը, Սամվել Նիկոյանը, Տիգրան Թորոսյանը: Ամենաարմատական «դեմը» եղել է Բուռնաշը։ Հովիկը դա չի մոռացել»,–գրում է Հրապարակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 93 անգամ
 


Այս թեմայով