Սահակաշվիլին է փորձել պայթեցնել տալ հայ-ռուսական գազամուղը

gazPolitik.am-ը երեկ տեղեկացրել էր, որ  Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան»:

 Գերատեսչության տվյալներով՝ «օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման և պահպանման փաստի առիթով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի»:

 Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, «ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռու) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան»:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանու Կաբախիձեն հայտարարել է, որ ահաբեկչության հետ կապ ունի Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին.«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրում իրավիճակի լարումը ձեռնտու է Սահակաշվիլիին»,-ասել է Կաբախիձեն:

 


Այս թեմայով